Մշակույթ

«Ես». նկարների ցուցահանդես՝ սիմվոլների լեզվով

«Ես»-ը «Այբ» ավագ դպրոցի աշակերտների աշխատանքների ցուցահանդեսի խորագիրն է: Աշակերտները պատկերել են իրենց՝ սիմվոլների լեզվով: «Սարգիս Մուրադյան» պատկերասրահը մինչև հունիսի 10-ը աշխատանքների ժամանակավոր տունն է:

 

 

Լիլիթ Հովսեփյանի հետ իր աշխատանքի մոտ ենք: Միանգամից նկարել չի կարողացել,  ժամանակ է պետք եղել: Վրձնածը պատմում է բառերով:


Լիլիթի հետ միասին գնում ենք Նարե Միրզոյանի նկարի մոտ: Նկարում պատկերված աղջիկն  առաջին հայացքից իրեն նման է, բայց նկարում թաքված սիմվոլները կարդալու համար առաջին հայացքը քիչ է՝ բացատրել է պետք:

«Այբ»-ի կերպարվեստի ուսուցչուհի Մարի Ադամյանն ասում է՝ սիմվոլների լեզվին ծանոթացել են, հետո սկսել նկարել: Ամեն մի նկար մի Ես է՝ տարբեր գույներով:


Նկարներից շատերը բացատրագրեր ունեն, որոշները՝ ոչ: Երեխաների ցանկությունն է՝ ասում է:

Նկարներից ոչ մեկը առանձնացնել պետք չէ՝ ասում է արվեստաբան Լիլիթ Սարգսյանը: Երեխաների աշխատանքները մնում են երեխաների աշխատանքներ:


Կատարված աշխատանքն առանց բացառության բարձր գնահատականի է արժանի:

Նարեն ու Լիլիթն ինձ հետ մեկ ժամ շփվելուց հետո իրենց սովորած սիմվոլների լեզվով պատկերեցին ինձ՝ առաջին հայացքից:


«Այբ»-ի երեխաների «Ես»-երը մինչև հունիսի 10-ը կմնան Սարգիս Մուրադյան պատկերասրահում և այցելուներին կպատմեմ մի «Ես»-ի պատմություն:

Back to top button