Հասարակություն

Մոսկվայում քննարկում են արդյոք պետք է հայ-ռուսական առանձին հեռուստատեսություն

Մարինա Մարտիրոսյան
«Ռադիոլուր»-Մոսկվա

Օրերս «Ռուս-հայկական համագոծակցություն» կազմակերպության մամուլի կենտրոնում Մոսկվայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ և ռուս լրատվական միջոցների ներկայացուցիչների, լրագրողների ֆորում: 

Հանդիպման նպատակն էր համախմբել մեկտեղ ՌԴ-ում աշխատող հայ և ռուս լրագրողներին, պարզաբանել ինչպես են լուսաբանվում ռուս-հայկականհարաբերությունները ռուսաստանյան ԶԼՄ-ներում և գտնել  համագործակցության եզրեր:

Ֆորումին հրավիրված էր նաև «Ռադիլուրը»:

 

Անհրաժե՞շտ է արդյոք հայ-ռուսական առանձին հեռուստատեսություն երկու երկրների միջեւ հարաբերությունները լուսաբանելու համար։ Այս հարցն էր, որ լրագրողական ֆորումում դարձավ բուռն քննարկման առարկա։

Ռուսաստանի հանրային հեռուստատեսության և ռադիոյի լրագրող, այժմ «Յութուբ» տիրույթում գործող «Միջազգային հեռուստատեսություն» ալիքի խմբագիր Ալեքսանդր Նեխորոշեւը կարեւորում է նման հեռուստատեսության գոյությունը, առավել եւս, ըստ նրա, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն ու Ռուսաստանի հայերի միությունը տեղեկատվական դաշտում թերի են աշխատում։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հայերին վերաբերող ցանկացած թեմայի եւ միջոցառման մասին տեղեկանում են մեկ օր առաջ, եթե իհարկե տեղեկանում են՝ ասում է։

ՀՀ դեսպանատան և Ռուսաստանի հայերի միության  ներկայացուցիչները շեշտում են՝ իրենց կայքերը, որպես ինֆորմացիոն աղբյուր, շատ լավ են աշխատում: Հայ-ռուսական հեռուստաընկերության գաղափարի հետ ՌՀՄ- ում համաձայն չեն։ 21- րդ դարում  հեռուստատեսությունն այլևս պահանջված չէ՝ ասում են։ Դրան առարկում է Ալեքսանդր Նեխորոշեւը:

Հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն ՌԴ-ում բնակվող հայերին ինչպես տեղեկացնել։ Այս հարցում եւս կարծիքները տարբեր են, առաջարկների եւ տեսակետների պակաս չկա: Ներկաները համաձայն են, որ կարեւոր է նաեւ կլոր սեղանների կամ ֆորումների հաճախակի կազմակերպումը, լրագրողների համագործակցությունը:

Բացեր կան նաեւ ռազմական լրատվության փոխգործակցության առումով՝ մտահոգություն է հայտնում ռազմական լրագրող Լեոնիդ Ներսիսյանը:

Ռուս գործընկերները կոչ են անում աչք չփակել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի վրա:

Ռուսաստանում Հայաստանի մասին տեղեկատվության աղբյուր կարող են լինել նաեւ զբոսաշրջիկները։ «Ռաշը Արմենիա Ինֆո», «Ռաշը Արցախ Ռու» և «Սոբեսեդնիկ Արմենիի» կայքերի լրագրող Ալեքսանդր Երկանյանը հենց Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջության զարգացման անհրաժեշտության մասին է խոսում:

Եվ որպես ֆորումի ամփոփում, «Ռադիոլուրը» զրուցեց այս նախաձեռնության հեղինակ և կազմակերպիչ Մոսկվայի հայ դատի գրասենյակի տնօրեն Ներսես Ներսեսյանի հետ:

Նման խոշոր եւս մեկ ֆորում կլինի սեպտեմբերին Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրագրողներին մասնակցությամբ նաեւ:

Ցուցադրել ավելի
Back to top button