Քաղաքական

Քաղաքական գործիչը բիզնեսով չպետք է զբաղվի․ վարչապետ

Եթե գործարարը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ապա քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, իշխանությունը չպետք է լինի փող աշխատելու գործիք որեւէ մեկի համար.

Հանրությանը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի: Դրա համար պետք է նվազագույնի հասցնել փողի ազդեցությունը քաղաքականության վրա: Երբ փողը դառնում է վճռական քաղաքական գործոն, քաղաքական ուժի կարեւոր խնդիրը դառնում է փողի հարցը լուծելը։

Վարչապետն ընդգծեց, որ պետք է արմատախիլ անել ընտրակաշառքը բաժանելու եւ վերցնելու պրակտիկան. «Դա պետք է ամոթ լինի եւ արժանանա իրավապահներին անխնա արձագանքին»:

Ցուցադրել ավելի
Back to top button