Հասարակություն

Խնդիրներ՝ Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում

Կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում արշալույսներն այնքան  էլ խաղաղ չեն բացվում: Այսօր ինստիտուտի «Արտասահմանյան գրականություն» առարկայի  դասախոս Հասմիկ Իսրաելյանը և ուսխորհրդի նախագահ Միլենա Բալդրյանը  կրթության  և գիտության  նախարարությանը նամակ-փաթեթ հաձնեցին, որտեղ ներկայացրել էին ինստիտուտում սկիզբ առած խնդիրները:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ  Հասմիկ Իսրաելյանը նաեւ զբաղեցնում է  ռեկտորի օգնականի պաշտոնը։ Ասում է, որ իր դասաժամերը կրճատվել են քաղաքական դրդապատճառներով:

Խնդիրն այն  է, որ ուսանողները ռեկտորատին   առաջարկել են  փոփոխությունների  համալիր ծրագիր, մասնավորապես՝ վերնայվել  իրենց  դասաժամերը՝ կրճատել ոչ մասնագիտական առարկաները: Ռեկտորատն էլ  վերանայել  ու որոշել է, որ այդ կրճատվող դասաժամերի շարքում պետք է լինի «Արտասահմանյան  գրականություն» առարկան:  Սակայն Հասմիկ Իսրաելյանը ասում է, որ սա ուղղակի իր նկատմամբ հետապնդում է։

Թատերական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ուղղակի անընդունելի համարեց այդ փաստարկը, անգամ զարմացավ. դասաժամերի կրճատումը դեռևս նախագիծ է, քննարկում անգամ չի եղել՝ ասում է:

Ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ Միլենա Բալդրյանն ասում է, որ իրենց նպատակը ոչ թե անձերի դեմ է ուղղված, այլ այս հանձնվող նամակ- փաթեթում ներկայացվել է բուհում առկա խնդիրները։ Ի դեպ, այս խնդիրները ներկայացվել են նաև  ռեկտորատին, գրավոր պատասխան են ստացել։ Ուսանողներին պատասխանը չի բավարում: Ուսանողական խորհրդի նախագահ Միլենա Բալդրյան:

Ռեկտոր Դավիթ Մուրադյանն ասում է, որ դրանք դեկլարատիվ հայտարարություններ են,  հակադարձում է՝ եթե չկան լավ դերասան դառնալու պայմաններ, ապա ինչպես  է պատահում, որ ՀՀ  բոլոր պետական թատրոններում իրենց ուսանողներ են աշխատում, մասնակցում   են տարբեր թատերական փառատոների ու մրցանակներով վերադառնում:

Թատերական  ինստիտուտի ուսանողներին և դասախոսին ընդունեց կրթության եւ գիտության փոխնախարար  Հովհաննես Հովհաննիսյանը:

Ռեկտոր Դավիթ Մուրադյանը նշեց՝ իր աշխատավարձը նվազեցրել է խնայելով ինստիտուտի բյուջեն։

Back to top button