Քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարարը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով, Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 6-7-ը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցելության ընթացքում նախատեսվում են Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Սերգեյ Լավրովի, Պետական դումայի պատգամավորների և Դաշնային խորհրդի սենատորների հետ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button