Հասարակություն

Մայր Աթոռի միաբանական ժողովի հայտարարությունը կաթողիկոսի դեմ բողոքի կոչերի վերաբերյալ

Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ միաբանական ժողով, որին մասնակցում էին նաև Մայր Աթոռում պաշտոնավարող քահանաները:

Ժողովի մասնակիցները հանդես եկան հետևյալ հայտարարությամբ.
«Սիրելի հոգևոր եղբայրներ, սիրելի հավատավոր ժողովուրդ,Վերջին օրերին համացանցում հայտնվել են նախաձեռնություններ և բողոքի կոչեր, որոնք հասցեագրված են Աﬔնայն Հայոց Կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ﬕաբանությանը: Ցավում ենք, որ դրանց ﬕացել են նաև հավատավոր զավակներ, ովքեր անկեղծորեն մտահոգված են ﬔր Եկեղեցու առաքելությամբ: Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերուﬓերը հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և ﬔր ազգային կյանքի այլ ոլորտներում:
Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինն իր աﬔնօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները:

Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել աﬔնքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեﬕտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության ﬔջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը:

Մեր Եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների ﬕջոցով: Խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան:Հորդորում ենք ﬔր սիրեցյալ հավատացյալներին և հոգևոր եղբայրներին, որ նրանք երևան եկած խնդիրները համապատասխան կարգով բարձրաձայնեն իրենց հովիﬖերի և առաջնորդների առջև, իսկ երբ չգտնվեն լուծուﬓեր, պատշաճ կերպով ներկայացվեն եկեղեցական բարձրագույն ատյաններին:
Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ﬕաբանական ժողովը համոզված է, որ Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն հուզող աﬔն ﬕ խնդրի առնչությամբ կկայացվի համապատասխան որոշում՝ գոհացում տալով հավատացյալների սպասուﬓերին և կարիքներին: Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածնի ողջ ﬕաբանությունը հավատարիմ է սրբազան իր ուխտին և ﬔր Տեր Հիսուս Քրիստոսի կողﬕց ավադնված իր առաքելությանը` ի խնդիր հայ ժողովրդի բարօրության և հայրենի ﬔր երկրի զորացման:Աղոթում ենք, որ Աﬔնակալ Տերը խաղաղություն պարգևի աﬔնքիս, իմաստության շնորհով պայծառացնի ﬔր ﬕտքը և պարգևի զորություն` բարին խորհելու, խոսելու և գործելու:
Թող Տերն Իր աﬔնախնամ հովանու ներքո ﬕշտ շեն ու հզոր պահի համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջﬕածինը և ﬔր Հայոց աշխարհը:«Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակովբոս Գ 18)»:
Back to top button