Քաղաքական

Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը չփոխվեց

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով նիստի ժամանակ պաշտպանը ներկայացրեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանիխափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։ Դատախազն այդ միջնորդությանը չառարկեց։

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորները Սաֆարյանի կալանքը փոխելու համար երաշխավորագիր էին ներկայացրել։

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը հայտարարեց, որ պաշտպանական կողմի միջնորդության լուծումը հետաձգվում է։

Նույն պատճառաբանությամբ դատարանը մերժեց նաև Ներսես Պողոսյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button