Հասարակություն

Նախորդների ծրագրերը չեն կասեցվելու


Չարաշահման մեկ դեպք առողջապահության ոլորտում, դեռեւս բազմաթիվ ահազանգեր՝ աշխատանքի եւ սոցաիալական ապահովության նախարարություն:

2017-ի բյուջեի հաշվետվությունը խորհրդարանում վերածվել է յուրատեսակ բացահայտումների:

Նոր նախարարները ստիպված են ներկայացնել ոչ միայն ուրիշների կատարած-չկատարած գործը, այլեւ՝ անդրադառնալ բացահայտված չարաշահումներին:

Նախորդների ծրագրերը չեն կասեցվելու՝ լինելու են շարունակական: Այդպես է առողջապահաության ոլորտում, օրինակ՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլ»-ով պատվաստումների դեպքում, այդպես է նաեւ աշխատանքի եւ սոցիալական ապահովության ոլորտում՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեպքում: Իհարկե, վերջինի մասով հետաձգում մեկ տարով այունամենայնիվ լինելու է՝ հետաձգման մասին օրենսդրական նախաձեռնությունն արդեն շրջանառության մեջ է:

Խորհրդրանում լրգարողների հետ զրույցից հետո նախարար Մանե Թանդիլյանը շտապում էր հենց այդ հարցով քննարկումների, թե որ ուղղությամբ են քննարկումներն ընանում՝ պարզ է թերեւս նախարարի խոսքից:

Թանդիլյանին ընդհանրապես բաժին է հասել խիստ ծավալուն ոլորտ, որտեղ մշտապես եղել են ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր, այլեւ՝ խոսակցություններ հնարավոր չարաշահումների մասին: Հավանաբար, դա է պատճառը, որ նախարարը միանգամից հայտարարել է ԱԱԾ հետ համագործակցելու մասին:

Եթե այս պահի դրությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը չարաշահումների հստակ դեպք չի կարող նշել, ապա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չարաշահման մեկ դեպքով դիմել է ԱԱԾ:

Սրանից ավելի չակերտներ չբացվեցին՝ նախաքննությանը չխանգարելու համար: Առողջապահության նախարարը ոլորտ է եկել մեծ ծրագրերով: Սրտի ստենտի մատակարարների հետ բանակցում է՝ պետպատվերով ստենտների գները մի քիչ իջնելու համար, տնտեսումների հաշվին նախատեսում է սրտի վիրահատության կարիք ունեցողների ընդգրկումը ծրագրին լայնացնել: Քաղցկեղի բուժման համար Հայաստանում չգրացված դեղերը պետությունը կգրանցի բյուջեի հաշվին՝ ծրագրել է նախարարը:

Շուտով Չինաստանից ստանալու են նոր շտապբուժօգնության մեքենաներ՝ պահանջվածից ավելի քանակով: Արսեն Թորոսյանի պատկերացրած առողջապահությանն անհրաժեշտ են նաեւ ուղղաթիռներ՝ մեկի փոխարեն միանգամից երկուսը՝ Հայաստանի անհասանելի վայրերում ոչ թե հիվանդանոցներ սարքելու, այլ ուղղաթիռների միջոցով օգնության հասնելու համար: Սա ապագայի ծրագրերից ընդամենըտ մի քանիսն է:

Նորանշանակ կառավարությունը խորհրդարանում դեռ ներկայացնում է նախորդների բյուջետային կատարումները, իսկ հինգշաբթի արդեն խորհրդարան կգան իրենց նոր՝ սեփական ծրագրով՝ այն Աժ-ում հաստատելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button