ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 13-ին կլինեն Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումների վերաբերյալ ժամանակացույցն այժմ ճշգրտվում է: «Հանդիպումների բովանդակության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով համանախագահների կողմից նոր առաջարկություններին, Տիգրան Բալայանը նշել է, որ դեռևս նման տեղեկություններ չկան: «Կան առաջարկություններ համանախագահների կողմից, որոնց հիմնական դրույթներն արձանագրված են հինգ հայտնի հայտարարություններում, որոնց հիմքը կազմում են միջազգային իրավունքի երեք սկզբունքները: Համանախագահների կողմից Երևանում ներկայացվելիք նոր մոտեցումների մասին ես այս պահին ոչինչ չեմ կարող հայտնել»,-ասել է Բալայանը:

Ցուցադրել ավելի
Back to top button