Հասարակություն

Կոռուպցիոն բացահայտումներ՝ Սփյուռքի նախարարությունում

Չարաշահումների, կոռուպցիոն բացահայտումների ալիքը հասել է Սփյուռքի նախարարություն:

Նախարար Մխիթար Հայրապետյանը, այսօր խոսելով կառույցի առաջիկա գործողությունների մասին, տեղեկացրել է, որ հուլիսի 17-ին մեկնարկող «Արի տուն» եւ «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրերը ժամանակավորապես դադարեցվում են ֆինանսական աուդիտ կազմակերպելու նպատակով:

«Ռադիոլուրը» զրուցել է նաեւ Սփյուռքի արդեն նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանի հետ։

Սփյուռքի նախարարության սովորաբար հունիսից մեկնարկող «Արի տուն», «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրերը ժամանակավորապես դադարեցվել են՝ այսօր հայտարարեց նախարար Մխիթար Հայրապետյանը։  Նրա խոսքով՝ ինքը ժառանգություն է ստացել արդեն հաստատված ծրագրերով, ֆինանսական փոխանցումներն արած կառույցի կառավարում, որոնք պետք է ավարտին հասցվեին: Սակայն ուսումնասիրելով «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, ծրագրերը դադարեցվում են ֆինանսական մսխումների կասկածներին պատճառով:

Ո՞ր ուղղություններով ու ինչպե՞ս են տեղի ունեցել հնարավոր չարաշահումները: Ըստ նախարարի, «Արի տուն», «Սփյուռքի» ամառային դպրոց ծրագրերի կազմակերպման համար վերջին երեք տարիների տենդերներին մասնակցության հայտ են ներկայացրել ու հաղթող են ճանաչվել նույն ընկերությունները՝ առաջարկելով ուռճացված ծախսեր:

Սա միակ չարաշահումը չէ: Նախարարը խոսեց նաւե երեխանների տեղաշարժի կազմակերպման ժամանակ իրականացրած մսխումների մասին, բայց բացահայտված կոռուպցիոն փաստերն ավելի ընդգրկուն հանրությանը կներկայցվեն Վերահսկողական ծառույության կողմից կատարած աուդիտից հետո միայն: Մինչ այդ՝ Սփյուռքի արդեն նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնիանը «Ռադիոլուր»-ին վստահեցրեց, որ նախարարությունը միակն է եղել, որ բյուջեի մնացորդը վերադարձրել է գանձարան, եւ միակ գերատեսչությունն է, ի դեմս նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի, որն աշխատել է առանց չարաշահումների: Իսկ, եթե բացահայտվի, ապա մեջբերում եմ Սրապիոնյանի խոսքից՝ պատրաստ եմ ներողություն խնդրել վստահությանս համար:

«Ամբողջ ֆինանսական գործունեությունը նախարարության ծավալել է ՊՈԱԿ-ը:  Եվ ՊՈԱԿ-ի աշխատողների մասին նման բան ասել չեմ կարող, քանի որ կլինի անազնվություն: Ես չգիտեմ ինչքան է եղել լանչը, քանի որ ֆինանսականի հետ չեմ առնչվել, եթե նոր նախարարը կարողանա ավելի պակաս լանչ ապահովել, ուրեմն ինքը ավելի կոնկրետ աշխատող է, քան աշխատել են մինչեւ էս: Բայց ես չեմ կարծում, դատելով նախարարության ամբողջ գործունեության իմ ինֆորմացվածությունից, այնտեղ չարաշահումներ լինեին:  Իմ կարծիքը նախորդ նախարարի մասին դրական է։ Նախարարը մտածողությամբ, գաղափարով, մոտեցմամբ չէր կարող կոռուպցիային առնչվել»:

Ըստ նախկին պաշտոնյայի, նախարարության ծրագրերի ժամանակավորապես դադարեցումը, մեկ ծրագրում միավորելու մտահաղացումը կամ նորերով հանդես գալը արդեն նոր նախարարի քաղաքականության մասն է կազմում։

Back to top button