Հասարակություն

Ստեփանակերտում այսօր խաղաղ է

Լուսինե Ավանեսյան
Ռադիոլուր- Ստեփանակերտ

Այսօր Ստեփանակերտում համեմատաբար խաղաղ է: Ազատամարտիկների պողոտան բաց է, իսկ բողոքավոր քաղաքացիները տեղափոխվել են Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ, որտեղ  հանրային խորհուրդ ստեղծելու համար տարածք է հատկացվել:

Բողոքի ցույցը դադարեցնելու  որոշումը կայացվել է երեկ ուշ երեկոյան. Պետական նախարար Արայիկ Հարությունյանը  ցուցարաների է ներկայացրել նախագահ Բակո Սահակյանի հրավիրած խորհրդակցության արդյունքերը, ցուցարաների որոշման վրա ազդել է նաեւ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  ֆեյսբուքյան ուղերձը: Ակտիվ պայքարը դադարեցնելու որոշման հետ սակայն ոչ բոլոր ցուցարաներն են համաձայն:

Back to top button