Հասարակություն

Գանձաքարի Լյուքսիկի խորհուրդը. ինչպես երկիրը «լյուքս» դարձնել

«Ամեն ինչի լյուքսը կա, ես էլ մեր գյուղի լյուքսն եմ»,- Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ  Իջևանի տարածաշրջանի Գանձաքար համայնք այցելած լրագրողիս այսպես ներկայացավ 75-ամյա բնակիչ Լյուքսիկ Մարդանյանը:

Նրա ինքնատիպ մեկնաբանություններն ու կառուցողական առաջարկները կանանց, Հայաստանի նոր կառավարության ու Իլհամ Ալիևի մասին ռեպորտաժում:

 

Լյուքսիկ Հովհաննեսի Մարդանյան, 37 տարեկան՝ չհաշված գիշերները: Մեր զրույցի սկզբում այսպես է ներկայանում Գանձաքարի՝ իրականում 75-ամյա խիստ կոլորիտային  բնակիչը՝ ներկայացնելով նաև Լյուքսիկ՝ սեփական անվան ծագման պատմությունը։

«Ապրանքագետ եմ, շեֆ-խոհարար, բայց աշխատանքից արդեն հրաժարվել եմ»։- ասում է։ Ազատ ժամանակ արդեն շատ ունի, տանն օղի է քաշում: Օղի սիրում է, բայց մերժում է օղու չարաշահումը։ Չափավոր թե անչափ, Լյուքսիկ Մարդանյանը կտրականապես դեմ է կանանց ոչ միայն խմելուն, այլև ծխելուն: Մեղմացուցիչ որևէ հանգամանք, համաներում այս հարցերում, ըստ Լյուքսիկի. կանանց  վրա չի տարածվում։

Երկիրը լյուքս դարձնելուն միտված նոր կառավարությանն ուղղված Լյուքսիկ Մարդանյանի խորհուրդներն ու առաջարկությունները շատ են: Դրանք տեղ կհասցնի ցանկացած հարմար առիթով:

«Մեկ աղջիկ ունեմ, որի մազը միլիոն տղայի հետ չեմ փոխի». Իջևանի տարածաշրջանի Գանձաքար համայնքի բնակիչ Լյուքսիկ Մարդանյանի հետ մեր զրույցն ավարտում ենք գենդերային հիմնախնդիրներին առնչվող ցավոտ հարցերի քննարկմամբ: Լյուքսիկը տղա չունի , բայց ամենևին չի տառապում: Ծերության շեմին մի բաժակ ջուր տվողի հարցն էլ վաղուց լուծված է համարում:

 

Ցուցադրել ավելի
Back to top button