Քաղաքական

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին

Մայիսի 25-ից 28-ը Վարշավայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցել են ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և պատվիրակության անդամ Սուրեն Մանուկյանը: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի և տեղեկատվության վարչությունից:

Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են եղել անվտանգության ժամանակակից միջավայրում հատուկ գործողությունների ուժերին, Սևծովյան տարածաշրջանում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանության խթանմանը, Աֆղանստանին, Արևմտյան Բալկանների անվտանգությանը, Դաշինքում կատարվող ծախսերին առնչվող և այլ հարցեր:

ՀՀ պատվիրակության անդամները նախագծերի վերաբերյալ հարցեր են ուղղել զեկուցողներին, ի պատասխան վեհաժողովի մասնակցի հարցադրման` պարզաբանել ներկա փուլում ՀՀ արտաքին քաղաքականության ուղղությունները:

Լիագումար նիստում Կորյուն Նահապետյանը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին` Եվրոպական միության կողմից ղեկավարվող քաղաքացիական և ռազմական ճգնաժամային կառավարման գործողություններին մասնակցող գործընկեր պետություններին աջակցելու ՆԱՏՕ-ի փորձի վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button