Հասարակություն

Դեպի ՌԴ ուղեւորափոխադրող ընկերությունների բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի առջեւ

Կառավարության շենքի առջև այսօր հավաքվել էին դեպի ՌԴ ուղևորափոխադրում իրականացնող փոքր ու միջին տնտեսվարող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք դժգոհ են ՀՀ և ՌԴ միջև կարգավորվող համաձայնագրի դրույթներից, որոնք ուժի մեջ են մտել հունիսի  մեկից:       

Բողոքի  ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ կառավարությունում հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսերյանի ու փոխվարչապետի խորհրդական Գեորգի  Մուրադյանի հետ: Խոստացել են չորեքշաբթի քննարկում կազմակերպել:

 


«Աշխատանքային երկուշաբթին  կառավարության շենքի առջև սկսվեց բողոքի ակցիայով: Այստեղ հավաքվել են Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Նրանք դժգոհ են հունիսի 1-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններից»
:

Միկրոավտոբուսների դեպքում վճարվում է 50 հազար դրամ, ավտոբուսների դեպքում՝ 150 հազար: Վարորդներ պնդում են՝ սրանք միակ վճարումները չեն:

Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն առաջարկում է տեղափոխվել կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տնտեսվարողների դաշտ,  վճարել տարեկան 100 հազար դրամն ու ավտոկայանների գումարը, նաև թվարկում է անհրաժեշտ այլ պայմանները:

«Վարորդը ստաժ պետք է ունենա, մեքենան պետք է սարքին լինի»:

Այս պահին, Մելքոնյանի փոխանցմամբ, կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնում է ութ կազմակերպություն: Նրանք մրցույթը շահում են որոշակի ժամանակով ու այդ ընթացքում մեքենան զննում չի անցնում: Հնարավոր չէ՞, որ տարիների ընթացքում մեքենաները հայտնվեն անսարք վիճակում, հարցնում եմ նախարարության ներկայացուցչին:

Զրուցակիցս պնդում  է՝ վերջին տարիներին արձանագրված վթարների առյուծի բաժինը ոչ կանոնավոր ուղևորափոխադրողներն են:

Ակցիայի մասնակիցները պնդում են՝ դաշտում մենաշնորհ կա, նախարարության ներկայացուցիչը հակառակն է համոզում:

Բողոքի ակցիայի մասնակիցների փոխանցմամբ՝ կառավարությունում հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսերյանի ու փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի հետ: Ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու ահա թե ինչ պատասխան ստացել. փոխանցում է ակցիայի մասնակից Արտակ Կնյազյանը:

Ակցիայի մասնակիցները հեռացան՝ սպասելով չորեքշաբթի նախանշված քննարկման արդյունքներին:

Back to top button