ԿարևորՀասարակություն

Ինչ են պահանջում Ստեփանակերտում բողոքող ցուցարարները

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Երեկ երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա  սկսված ծեծկռտուքն այսօր վերածվել է օրինականության պահանջով բողոքի ցույցի: Առավոտյան ժամը տասնմեկից փակ է Ազատամարտիկների՝ քաղաքի կենտրոնական պողոտան: 

Ցուցարարները, ովքեր պնդում են, որ  հավաքվել են ուժայինների, մասնավորապես հատուկ ջոկատայինների եւ նրանց հովանավորների անօրինությանը վերջ դնելու համար, արդար քննություն են պահանջում իշխանություններից:

Ցույցը տեղի է ունենում Ստեփանակերտի միակ ավտոկայանի հարեւանությամբ. Հետաքրքիրն այն է, որ փակ պահելով քաղաքի տրանսպորտային հիմնական երակը՝ Ազատամարտիկների պողոտան, ակցիայի մասնակիցները չեն խոչնդոտում ավտոկայան մտնող եւ այդտեղից  դուրս եկող միջշրջանային երթուղիների աշխատանքին:

Back to top button