ԿարևորՔաղաքական

Արմեն Գրիգորյան. Տնտեսությունը չպետք է ծառայի միայն բանակին

Պաշտպանության հայեցակարգը պետք է լինի իդելական, պետականշինության համընդհանուր դրույթները ամրագրող փաստաթուղթ՝ Հանրային ռադիոյի «Ստատուս քվո» հաղորդման ժամանակ նշել է:

ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղյակ է ու ակտիվ հետեւում է Նախիջեւանի շրջանում ադրբեջանական զինված ուժերի դիրքային փոփոխությունը: Ըստ խորհրդի քարտուղարի՝ թեեւ դիրքային փոփոխությունը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, բայց անհանգստացնում է հայկական կողմին։

Հայաստանի ՊՆ-ը ակտիվ ջանքեր է գործադիրում հնարավոր վտանգները նվազեցնելու ուղղությամբ՝ ասել է նա։ Խորհրդի քարտուղարը Հանրային ռադիոյի եթերում խոսել է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մասին:

Ըստ Արմեն Գրիգորյանի, երկրի անվտանգություն ապահովողը միայն բանակը չպետք է լինի: Խորհրդի քարտուղարը կարծում է, որ անվտանգության ապահովումը շաղկապված է մյուս ոլորոտների հետ՝ տնտեսության զարգացման, կոռուպցիայի բացառման, առողջապահական որակյալ համակարգի ներդրման, ՏԻՄ ամրության ու արագ ինքնակազմակերպման հետ:

Անվտանգության համար մարտահրավեր է ցանկացած խոցելի ոլորտ՝ շեշտել է խորհրդի քարտուղարը: Արդյո՞ք այս ամենը ներառված չէր «Ազգ- բանակ հայեցակարգում», որը քննադատվեց եւ հեռակա բանավեճի թեմա դարձավ նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանի եւ Արմեն Գրիգորյանի միջեւ։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ վերանայվել է նախկին մոտեցումը՝ քաղաքագետ Գեւորգ Մելիքյանի դիտարկմանը ի պատասախան՝ Արմեն Գրիգորյանը պատասխանել է՝ տնտեսությունը չպետք է միայն ծառայի բանակին:

«Ոչ թե մենք պետք է տնտեսությունը ծառայեցնենք անվտանգությանը, այլ տնտեսությանը հնարավորության տանք զարգանա: Եվ տնտեսությունից ստացված եկամուտների մի մասը, որոնք հարկային տարբերակով մտնում են պետբյուջե, օգտագործել բանակի համար»:

Ժողովրդագրական խնդիրները՝ արտագաղթի տեմպերի նվազում, ծնելիության ցուցանիշի բարձրացում, նույնպես լինելու է ԱԽ հայեցակարգում: Պետք է հասկանալ՝ նախ ինչու են արտագաղթել, ու ստեղծել համապատասխան միջավայր ներգաղթը ապահովելու համար: Արմեն Գրիգորյանը նաեւ անդրադարձել է կառավարությունում, ու ոչ միայն, երիտասարդ ու  անփորձ կադրերով համալրմանը։ Փորձառության պակասը չի սպառնում միայն երիտասարդներին՝ ասել է: Այստեղ շատ կարեւոր է իշխանության լեգիտիմությունը, որը եւ հաջողության երաշխիքն է:

Արմեն Գրիգորյանը քննադատությանը նորմալ է վերաբերում։ Վերջինս այն ճանապարհն է, որը ճիշտ ուղին գտնելու լավագույն ձեւն է: Կփորձենք ամեն ինչ անել, որ ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուրի համար երկիրն անվտանգ լինի՝ շեշտել է ԱԽ քարտուղարը:

Back to top button