Հասարակություն

Թունավորում քլորից․ 13 քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել

Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 2-ին, ժամը 01:30-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «թունավորում քլորից» ախտորոշմամբ Երևանի Քոչինյան փողոցի  հյուրանոցային համալիրներից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 13 քաղաքացի:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացիները թունավորումը ստացել են հյուրանոցային համալիրի լողավազանում՝ լողալիս:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը Ռադիոլուրին տեղեկացրել է, որ արդեն ստեղծվել է մասնագիտական խումբ, որն ուսումնասիրում է դեպքի հանգամանքները:

«Ըստ հիվանդանոցի՝  թունավորման պատճառը քլորն է: Մասնագիտական խումբը զբաղվում է և ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրենք», -նշել է մամուլի խոսնակը:

Ցուցադրել ավելի
Back to top button