ԿարևորՀասարակություն

Մսի գները՝ շուկայում և խանութում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ նոր գրառում է կատարել խանութներում թանկացումների վերաբերյալ:

«Շրջայց կատարեցի մի քանի խանութներում: Ամեն ինչ նորմալ է։ Ոմանք՝ էլի գերագնահատում են իրենք իրենց»,-գրել է նա:

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ լուսանկար էր հրապարակել, որն արվել է «Քարֆուր» սուպերմարկետի մսամթերքի վաճառքի բաժնում. ոչ մի թանկացում»,-լուսանկարին կից գրել էր Փաշինյանը:

 

 

Երևանի որոշ խանութներում երկրորդ օրն է տավարի և խոզի մսերը շարունակում են պահել իրենց՝ շուկայականից բարձր գինը:

«Ռադիոլուրը» շրջել է մսի շուկայում, ապա այցելել խանութներ: Ներկայացնում ենք նույն տեսակի մսի գները՝ մսի շուկայումն և խանութում:

Իսկ խանութում՝ խոզի չալաղաջն արժի շուկայի 3200-ի համեմատ 4700 դրամ, խոզի փափուկ միսը՝ 2400-ի համեմատությամբ 3780 դրամ, խոզի թևը՝ 2000-ի համեմատ 3260 դրամ:

Երեկ առևտրի խոշոր ցանցերից մեկում գրություն էր փակցված, համաձայն որի, մսի թանկացումը պայմանավորված է այսուհետ պետական բյուջե վճարվելիք մսի և բանջարեղենի ավելացված արժեքի հարկով:

Մսի շուկայի աշխատակիցները դիմում են քաղաքացիներին, թող տեսնեն, թե իրենց նախընտրելի սուպերմարկետներն ինչպես են թանկացնում գները, իսկ իրենք գին թանկացնել չեն պատրաստվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով խնդրին, ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել՝ դիմելով քաղաքացիներին.

Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներին:

Քաղաքացիներից շատերն իրենց բոյկոտը սկսել էին ավելի վաղ, ոմանք դեռ տեղյակ չեն փոփոխություններից:


Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»


Մի շարք առևտրային ցանցերի ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով  թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում հանդիպում կազմակերպել: Բաց նամակի տակ ստորագրել են «Երևան Սիթի», «Նոր զովք», «Կայզեր», «Կրպակ», «Սաս գրուպ», «Պարմա», «Ծիրան», «Էվրիկա», «Վաս գրուպ», «Դանիելյան», «Շիրակ» սուպերմարկետների ցանցերի ներկայացուցիչները:


Ցանցային խանութները ՀՀ վարչապետին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել


Ավելի վաղ, ԱԱԾ-ն բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու նպատակով հայաստանյան խոշորագույն տնտեսվարողներից մեկի՝ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից մշակված և գործունեության ընթացքում տևական ժամանակ կիրառված սխեմա, որի իրագործման համար օգտագործվել են հարյուրավոր քաղաքացիների անվամբ հիմնադրված, փաստացի կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ներ:

Ցուցադրել ավելի
Back to top button