Հասարակություն

Բոլոր տուժածները դուրս են գրվել

Այսօր գիշերը՝ 01։30-ի սահմաններում, Ջրվեժ թաղամասում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցային համալիրից թունավորման ախտանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել 15 մարդ, որից 6-ը՝ չափահաս, 9-ը՝ երեխա, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ առողջապահության նախարարության մասնագիտական խումբն անմիջապես իրականացրել է համաճարակաբանական ուսումնասիրություն։

Պարզվել է, որ տուժածների մոտ առկա են թուլության նշաններ, ինչը, ըստ նախնական ախտորոշման, քլորի հետևանքով թունավորում է։ Տուժածները վերադառնալով տուն, առավոտյան շտապօգնությամբ կրկին հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Ժամը 12-ի դրությամբ՝ բոլոր տուժածները դուրս են գրվել։
Իրականացվել է ջրի նմուշառում լաբորատոր հետազոտություն կատարելու համար։

Մասնագիտական եզրակացությունը կտրամադրվի հետազոտության ավարտից հետո։ Հանգամանքները ճշտվում են։

Back to top button