ԿարևորՔաղաքական

Դավիթ Հարությունյանը ողջունում է այն առաջարկները, որոնք ժամանակին մերժել է. Դանիել Իոնիսյան


Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն կա և դրանք պետք  է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում: Այս ժամկետն ամրագրվել է կառավարության այսօր հրապարկված և հունիսի 7-ին խորհրդարանին ներկայացվելիք ծրագրում:

Գործադիրը փաստաթղթում նշել է նաև այն հիմնական ուղղությունները, որոնցով պատկերացնում է Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի բարեփոխումները: Մինչ այդ ՀՀԿ-ն հայտարարում է, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրություններին վերաբերող ցնակացած հարց:

Հայատարարությունը, սակայն անազնիվ է որակում ընտրական քննարկումները վարող Դանիել Իոնեսյանը:

Ռեյտինգային ընտրական համակարգից հրաժարում, ընտրական ցուցակների նոր՝ իրական պատկերն արտացոլող համակարգի ներդրում, կրկնաքվեարկության բացառում և այնպիսի իրավական մեխանիզմների ամրագրում, որոնք թույլ չեն տա ընտրակաշառքի, նյութական նվիրատվությունների կամ այլ միջոցներով ազդել ընտրողների կողմնորոշման վրա:  Կառավարությունը կարծում է, որ ընտրությունների` հանրության կողմից չվիճարկվող արդյունքեր արձնագարելու համար   անհրաժեշտ է իրականացնել այս քայլերը:   Դրանք  գործադիրը թվարկել է կառավարության ծրագրում , նաև ամրագրել, որ արտահերթ ընտրությունները  պետք  է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

Ըստ էության՝ կառավարությունը նախանշում է ընտրությունների անցկացման առավելագույն ժամկետը և փոփոխությունների հիմնական բովանդակությունը:

Քաղաքական ուժերից միայն Հանրապետականն էր, որ մինչև վերջերս պնդում էր, թե արտահերթ ընտրությունների հիմքեր չի տեսնում ու պատրաստվում է հերթական ՝ 2022-ին սպասվող ընտրություններին:  Այսօր Հանրապետականն արդեն այլ հայտարարություն է անում՝ ՀՀԿ-ն  պատրաստ է թե Ընտրական օրենսգրքի շուրջ, թե արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների: ՀՀԿ-ն գործադիր մարմնի երեկվա նիստից հետո արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը բացատրեց, թե ինչով է պայմանավորված դիրքորոշման փոփոխությունը կամ  ՀՀԿ-ի նոր ուղերձը:

«Այն թյուրընկալմամբ, որն ստեղծվում է հասարակությունում , թե Հանրապետականը ամեն ինչ անելու է, որ ամեն ինչ տապալի ՝ թե արտահերթ ընտրությունների հասկացությունը, թե փոփոխություններն Ընտրական օրենսգրքում:  Մենք չենք տեսնում այս պահին որևէ արգելք, որ լինեն արտահերթ ընտրություններ, մեզ համար որևէ փակ հարց այս պահին չկա»:


Ավելին, ՀՀԿ-ն ոչ միայն այս պահին արտահերթ ընտրությունների հարց  քննարկելու արգելք  չի տեսնում, այլ նաև ողջունում  է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկներից  մի քանիսը: Մասնավորապես՝ Դավիթ Հարությունյանն ասում է կարևորում են  մատնահետքերի մեկ միասնական բազա ներդնելու   և  ցուցակների մոբիլությունն ապահովելու առաջարկները:  Ռեյտինգայինի մասով շարունակում են մնալ այն կարծիքին, որ  այդ համակարգը Հայաստանին անհրաժեշտ է, բայց  պատրաստ են քննարկել նաև այդ հարցը:

« Քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև: Խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ ընտրություններին: Առ այս պահը մենք որևէ առաջարկություն մասնակցելու այդ քննարկումներին չենք ստացել, բայց հայտնում ենք մեր պատրաստակամությունը»:

Խորհրդարանական և արտախորհրդարանական գրեթե բոլոր  ուժերի հետ քննարկումներ եղել  են՝ «Ռադոլուրին» տեղեկացնում է «Իրազեզկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահը, ով  ընտրական քննարկումների այսպես ասենք համակարգող ու իրականացնողն է:   Դանիել Իոնեսյանին զարմացրել են  հատկապես այն երկու առաջարկները, որոնք ողջունում է արդարադատության նախկին նախարարը:

«Դավիթ Հարությունյնաը ողջունում է երկու բան, բայց իրեն հայտնի է դրանցից մեկի անիրագործելությունը, մյուսի իրագործելիության դժվարությունը»:

Դաիել Իոնեսյանն ասում է, որ չէր զարմանա, եթե այս առաջարկները ողջուներ հանրապետական այլ  գործիչ, բայց երբ դրանք պաշտպանում է Դավիթ Հարությունյանը, հիշում  է , թե ինչպես էր արդարադատության նախկին նախարարը դրանց անհնարինությունը հիմնավորում 2016-ին, 4+4+4 ֆորմատով ընթացող քննարկումների ժամանակ: Առնվազն անբարեխիղճ կամ անազնիվ հյատարարություն՝ Դանեիլ Իոնեսյանն այսպես է որակում Դավիթ Հարությունյանի ուղերձները:

«Իմ կարծիքով՝ նպատակը ընտրությունների նախապատրաստման ժամանակը հնարավորինս ձգելն է»:

Քննարկումներին պատրաստ լինելու մասին ՀՀԿ-ի հայտարարությունից հետո այլևս ոչինչ չի խանգարում Հանրապետականի հետ նստել բանակցային սեղանի շուրջ ու հասկանալ իրական մտադրությունները: Մեր հարցին ի պատասխան, թե առաջարկ արդեն արվել է, Իոնսիյանն ասաց, որ քննարկումներ սկսելու առաջարկը ՀՀԿ-ին պատրաստվում են ներկայացնել առաջիկա ժամերին:

Back to top button