Հասարակություն

Թե ինչու «Սասնա ծռերի» գործով դատական նիստերին չեն ներկայանում ամբաստանյալները

«Սասնա ծռերի» գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը աննորմալ երևույթ է համարում այն, որ ոստիկանական պաշտոնյան չի ենթարկվում դատարանի որոշմանը և բանտարկյալներին չի բերում նիստերի դահլիճ:

«Ոստիկանական պաշտոնյան ասում է՝ տեղեկություններ ունենք, որ մարդիկ փողոց պետք է փակեն, դրա համար չենք բերում դատարան, սա նորմալ չէ, երբ դատարանի որոշումը չեն կատարում, բոլորը պետք է ենթարկվեն դատարանի որոշմանը՝ վարչապետը, ոստիկանապետը և բոլորը»։

2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի  երկու դատական նիստերը անցում են առանց  ամբաստանյալների ներկայության: Դատարանը սանկցիա էր կիրառել ու 10 ժամով  նրանց  հեռացրել էր դատական նիստերի դահլիճից, սակայն նախորդ անգամ, երբ նման սանկցիաներ էր կիրառվում, ոստիկանությունն ամբաստանյալներին, այնուամենայնիվ, բերում էր դատարանի շենք:

Ոստիկանությունը երկու  դատական նիստերի ժամանակ համապատասխան գրություն էր ուղարկել։ Մեկ անգամ ասել էր, որ ամբաստանյալներին դատարան չեն բերում, քանի որ «Սասնա ծռերի» աջակիցները դատարանի շենքն են շրջափակում, մյուս անգամ էլ գրություն մեջ նշել էին, որ տեխնիկան խնդիրներ են առաջացել:

Նախորդ շաբաթ էլ Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների գործով Վերաքննիչ դատարանում ամբաստանյալներին չէին բերել։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել էր, որ սա իր որոշմամբ է եղել։ Սեֆիլյանի համակիրները սա սաբոտաժ էին որակել:

Ցուցադրել ավելի
Back to top button