Հասարակություն

Արսեն Քարամյանը կազատվի պաշտոնից

Առաջիկայում, իր դիմումի համաձայն, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից կազատվի Արսեն Քարամյանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել վերջինս՝ գրառում կատարելով ֆեյսբուքյան իր էջում:

«Առաջիկայում իմ դիմումի համաձայն կազատվեմ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի (պաշտոնակատարի) պաշտոնից, որին նշանակվել էի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009 թվականի մայիսի 4-ին:

Ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, բոլոր այն մարդկանց, ում աջակցությամբ հնարավոր եղավ որոշակիորեն բարեփոխել պետական երիտասարդական քաղաքականության ոլորտը: Հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց հույսերն ու ակնկալիքները չեմ կարողացել արդարացնել

Back to top button