Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր հանրապետության մի շարք խանութներում տեղի ունեցած թանկացումներին և կոչ է արել բոյկոտել «թալանչիներին և կոռուպցիոներներին»:

«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը:

Բոյկոտեք թալանչիներին եւ կոռուպցիոներներներին»,-գրել է Փաշինյանը:


Ցանցային խանութները ՀՀ վարչապետին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել


Ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն և տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում նախօրեին բացահայտել էր, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերությունը խուսափել է խոշոր չափի հարկեր վճարելուց: «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում գործունեություն են ծավալել 461 ԱՁ-եր, դրանց մի մասը գրանցվել են առանց քաղաքացիների գիտության:

Back to top button