Տնտեսական

«Հյուսիս-հարավ»-ի շինարարության հարցում կոռուպցիոն խնդիրներ կան. Ավինյան

Կառավարության նիստի սկզբում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հյուսիս-հարավ միջանքցի Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներին, որտեղ շինարարական խնդիրներ են առաջացել։ Այս հատվածում շինաշխատանքները իրականացնում է չինական Սինոհիդրո ընկերությունը։ Փոխվարչապետը նշեց, որ կարծքիներ են հնչում, որպեսզի կասեցվի ընկերության հետ պայմանագիրը, սակայն, Ավինյանի կարծիքով, դա հարցի լուծում չէ։ Այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր, պետք է մանրամասն քննարկել։

«Մեզ առաջարկվող լուծումներից մեկը ընդհանրապես այդ ընկերության հետ հանագործակցության կասեցումն է, բայց ես չեմ կարծում, որ դա արդյունավետ լուծում է: Այնտեղ կոռուպցիոն խնդիրներ նույնպես կան, պետք է ուսումնասիրվեն, որ ամբողջական պատկերը ստանալ: Դա երկար տարիների պատմություն ունի: Ես ե՛ւ ՊԵԿ-ի, ե՛ւ ոստիկանության հետ պետք է խորանանք խնդրի մեջ»:

Ցուցադրել ավելի
Back to top button