ԿարևորՀասարակություն

Գազի և էլեկտրաէներգիայի սակագները հնարավոր է նվազեն

Մասնագետները փորձում են հասկանալ, թե արդյո՞ք գազի ու էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության շուրջ ծավալված հերթական քննարկումներն անձի՞, թե՞  համակարգային փոփոխություններով են պայմանավորված:

Պատկան մարմինները մինչեւ օգոստոս դեռ կփորձեն հասկանալ սա, իսկ մինչ այդ համակարգում այլ փոփոխություն է տեղի ունենում՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» և «Տաշիր Գրուպ» ընկերությունների միջև նախանշված պայմանագիրն է չեղարկվում:

 

Հայաստանի կառավարությունում սկսվել են գազի ու էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության շուրջ  բանակցությունները: Դրա մասին խորհրդարանում հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Քննարկումների արդյունքի դրական ելքի դեպքում սակագները կնվազեն: Եթե ոչ՝  հանդես կգան հայտարարությամբ ու կպարզաբանեն:

Սակագնի ձևավորման մեջ հաշվարկվում է ԱԱՀ-ն, ամորտիզացիոն ծախսերը, ձեռքբերման գինը, կորուստները՝ տեխնոլոգիական ու առևտրային, փոխարժեքի տատանումներն ու ոչ միայն:

Տնտեսագետ, հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ  Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է՝  չնայած ՀԷՑ-ում  կորուստների ցուցանիշը նվազել է, սակայն դեռ անելիքներ կան՝ նախկին 12-ի փոխարեն այժմ 9 տոկոս է:

«Աշխարհում 4-5 տոկոսանոց կորուստը»:

Եվ ՀԷՑ-ը, և «Գազպրոմ Արմենիան» հանրային կազմակերպություններ են, ուստի օգտվել են պետական գնումների համակարգից: Զրուցակիցս այստեղ էլ ոչ արդյունավետ ծախս ու մրցակցության պակաս է նկատում:


1998թ կառավարության որոշմամբ ստեղծվեց «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Այն 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություն էր: Ընկերության գործունեության տեսակներն են.

  • ՀՀ-ում  էլեկտրական էներգիայի (հզորությանհաղորդում,
  • Հողմաէլեկտրակայանի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրություն, 
  • Էլեկտրական էներգիայի (հզորությանմեծածախ առուվաճառք բաշխողին կամ անմիջապես սպառողին կամ արտահանողին,
  • Հողմաէլեկտրակայանի  կառուցում,
  • Բնական գազի օգտագործման ցանցի կառուցում

ՀՀ կառավարությունը 2017- ին օգոստոսի 24-ի նիստում որոշեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ- ն հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին: Այժմ պայմանագիրը չեղարկվել է:

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պետք է 25 տարով հավատարմագրային կառավարման հանձնվեր «Տաշիր գրուպ»-ին, բայց այս պահին դադարեցվել է պայմանագիրը, և այն մնալու է որպես պետական հիմնարկություն: Պայմանագրում նշված կետեր կային, որոնք ուղղակի ձեռնտու չէին պետությանը», — հայտարարել է նախարարը։

Թե որ կետերը ձեռնտու չէին, նախարարը չի հստակեցնում, վստահեցնում է ՝ գաղտնի գործարքներ չեն եղել:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ էներգետիկ համակարգի պետական ընկերությունները մշտապես վնասով են աշխատել, իրականացվել է ոչ արդյունավետ մենեջմենթ:

Տնտեսագետը նշում է՝ թափանցիկ ու արդյունավետ  աշխատելու հնարավորություն կլինի այն դեպքում, երբ ԲԷՑ-ի ծախսերը բաց  ու հանրային կդառնան:

Back to top button