Հասարակություն

Ի աջակցություն Մասիսի ձերբակալված քաղաքապետի՝ փակ է Երևան-Երասխ միջպետական ճանապարհը

Արդեն մի քանի ժամ է փակ է Է Երևան- Երասխ միջպետական ճանապարհը, Մասիսի բնակիչները   պահանջում են ազատ արձակել քաղաքապետին: Մեկ ժամ առաջ փակվել էր նաև Արտաշատի խճուղի — Նորագավիթ ճանապարհը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 5 անձ, այդ թվում՝ Մասիսի  քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Ձերբակալվել է նաեւ քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը:

Back to top button