Միջազգային

Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

Քիմ Քարդաշյանը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հայտնել է, որ հանդիպում է ունեցել Քիմի հետ ու քննարկել նրա հետ բանտային բարեփոխումը։

«Այսօր ես հոյակապ հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել նրա հետ բանտային բարեփոխումների ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է Թրամփը։

Թրամփից բացի, Քարդաշյանը հանդիպել է նաև նրա ավագ դստեր՝ Իվանկայի ու նրա ամուսնուի՝ Ջարեդ Քուշների հետ:

Քիմ Քարդաշյանը համագործակցում է նախագահի օգնական նշանակված Իվանկա Թրամփի, ինչպես նաև նրա ամուսնու հետ՝ փորձելով օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ:

Քիմ Քարդաշյանը փորձում է փրկել թմրադեղերի ապօրինի վաճառքի համար ցմահ բանտարկված 62-ամյա Էլիս Ջոնսոնին, որը հայուհուն շնորհակալական նամակ էր գրել այդ նախաձեռնության համար։ Էլիսն արդեն 21 տարի ճաղերի ետևում է։ Ու Քիմը փորձում է օգնել, որ նա ազատ արձակվի։

Ցուցադրել ավելի
Back to top button