Հասարակություն

Ցուցադրվեցին Կոջոյանի ստեղծած երեք քարտեզները

Առաջին հանրապետության 100-ամյակի առիթով Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ցուցադրվեցին Կոջոյանի ստեղծած երեք քարտեզները:

Թե ի՞նչ քարտեզներ են դրանք և ե՞րբ են ստեղծվել «Ռադիոլուրն» է պարզել:

 

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում եմ, որտեղ կներկայացվեն երեք քարտեզներ: Դրանք Սարդարապատի հերոսամարտի ռազմական վավերականներն են։

Քարտեզներից մեկի վրա Հակոբ Կոջոյանի ինքնությունը վկայված է այսպես. գծագրել է ռազմական գերատեսչության աստիճանավոր Հակոբ Կոջոյանցը:

Առաջին քարտեզում ներկայացված են Սարդարապատի զորամասերի տեղակայման ուրվագծերը: Պատմաբան Ռաֆայել Թադևոսյանի հետ քարտեզների մոտ ենք, ներկայացնում է քարտեզների կարևորությունը և արժեքը:

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի վարիչ Աննա Սարգսյանը համոզված է, այս քարտեզները փաստում են, որ Կոջոյանը ներկա է գտնվել Սարդարապատի մարտերին, այլապես, այսպես մանրամասնորեն ներկայացնել չէր կարող:

Երկրորդ քարտեզում ներկայացվում է պատերազմող կողմերի դասավորությունը 1918 թվականի մայիսի 27-ի դրությամբ, իսկ արդեն երրորդ քարտեզում պատկերված է իրավիճակը մայիսի 27-ի՝ լույս 28-ի դրությամբ:

Քարտեզում պարզ երևում է ճակատամարտի արդյունքում հակառակորդի ստորաբաժանումների՝ դեպի արևելեք խուճապահար նահանջը և հայկական ուժերի լիակատար հաղթանակը, պարզաբանում է արվեստաբան Սաթենիկ Վարդանյանը:

Հակոբ Կոջոյանի ներդրումը Առաջին հանրապետության ստեղծման գործում զինանշանն է։ Այն Ալեքսանդր Թամանյանի և Հակոբ Կոջոյանի համատեղ աշխատանքն է:

Քարտեզների բնօրինակները գտնվում են ազգային արխիվում:

Ցուցադրել ավելի
Back to top button