Քաղաքական

Փաշինյանը ճեղքում է հայ–վրացական բարեկամության «փակ շրջանը»

Հայաստանում Վրաստանի առաջին դեսպան, Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետ, հայագետ Գիգլա Բարամիձեն հայերենով բնորոշեց հայ-վրացական բարեկամությունը. «Չաստո գովորիմ՝ բազմադարյա  բարեկամություն, ճիշտ եմ ասում»: Միաժամանակ ասում է ՝ խոսքից պետք է գործի անցնել:

Առավել ևս, որ Վրաստանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հուզմունքով ու անհամբերությամբ էին սպասում: Մյուս կողմից էլ  բավական է նշել, որ Վրաստան այցը  Փաշինյանի առաջին պաշտոնական այցն է: Վրաց դիվանագետը հույս ունի, որ  այս այցով կճեղքվի հայ–վրացական բարեկամության «փակ շրջանը»։ Որքանով է իրագործելի Հայաստանի համար կարևոր Աբխազական երկաթգծի գործարումը:

ձայն Այս պահին երկաթգծի գործակման հարցը չի քննարկվում: Այսօր կարող է խոսք գնալ Ցխենվալով ավտոմոբիլային ճանապարհի գործարկման մասին: Միայն այս մասին է խոսվում

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի խոսքով էլ  հայ-վրացական հարաբերությունների օրակարգում դեպի Վերին Լարս տանող ճանապարհի արդիականացումն է, առաջնահերթ՝ թունելի կառուցումը, ինչը  20 միլիոն դոլարանոց ծրագիր է:

Հայաստանի նոր ղեկավարությունը հայտարարեց, որ իր արտաքին քաղաքականության մեջ հատուկ տեղ է հատկացնում հարևան Վրաստանի և Իրանի հետ համագործակցությանը, ինչն ըստ փորձագետի վկայում է, որ տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու հիմք կա:

Նա ընդգծեց ՀՀ վարչապետի Ջավախք այցը:  Սահակաշվիլիի օրոք հայ պաշտոնյաները զգուշավոր էին հայաբնակ այդ շրջան այցելելու հարցում նկատեց: Ի դեպ հայկական պատվիրակության  Ջավախք այցը համաձայնեցված էր պաշտոնական Թբիլիսիի հետ։

«Ինչ-որ մեսիջ է պարունակում  վարչապես Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը որ երրորդ երկրները չպետք է  ազդեն հայ-վրացական հարաբերությունների վրա: Թբիլիսիի հետ համաձայնեցված այդ քայլը միասնական մեսիջ է  ուղղված տարածաշրջանի երկրներին ու նաև տարածաշրջանից դուրս խաղացողներին, որ Սացխե-Ջացախքը Հայաստանին ու Վրաստանին միավորող կամուրջ է»: 

Մեսիջ է պարունակում նաև այն հայտարարությունը, որ  Ջավախքի միջոցով  երկկողմ հարաբերությունները խաթարելու փորձերը կկանխվեն ավելացրեց փորձագետը:

Սակայն ամեն դեպքում վրաց դիվանագետի կարծիքով Նիկոլ Փաշինյանի Վրաստան այցն ավելի շատ ճանաչողական բնութ է կրում:

Back to top button