Հասարակություն

Հրազդանի կիրճի կամրջից մինչև Փափազյան ընկած ճանապարհահատվածը փակ կլինի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Եվրոպայի օր-2018» միջոցառումների շրջանակում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից նախատեսվող հեծանվային մրցույթի կազմակերպման նպատակով հունիսի 2-ին` ժամը 13-ից 15:30-ը, երթևեկության համար փակ է լինելու Հրազդանի կիրճի՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի (Հրազդանի կիրճ հ.87) մոտ գտնվող կամրջից մինչ Փափազյան փողոցն ընկած ճանապարհահատվածը:

«Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», — ասված է հաղորդագրությունում:

Back to top button