Հասարակություն

Աշխատողը պետք է կարողանա բանակցել գործատուի հետ

Աշխատող-գործատու հարաբերություններում պետք է բացառել վախի գործոնը: Աշխատողը պետք է կարողանա բանակցել գործատուի հետ, իսկ գործատուն էլ պետք է միշտ զգոն լինի լավ կադրեր չկորցնելուև համար:

Այսօր լրագրողական լսարանի առջև աշխատող-գործատու հարաբերություններն են վերլուծել ու աշխատանքային օրենսգրքի բացերն  են քննարկել ոլոտի խնդիրներով մտահոգվածերը:

Մենք  պետք է  հասնենք նրան, որ աշխատողն ու գործատուն նստեն ու միմյանց հետ քննարկեն իրենց խնդիրները, այլ ոչ թե գերիշխի վախի մթնոլորտը՝ ասում էին Մեդիա կենտրոնում  այսօրվա քննարկման մասնակիցները։

Թեման՝ Աշխատանքային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխություններն են։ APR Group ՀԿ-ի նախագահ Ռուբեն Սարգսյանն ասում է, որ փոփոխություններն ամբողջովին հարմարեցված է գործատուների՝ հատկապես՝ խոշոր արդյունաբերողների շահերին:

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը մտահոգված է, որ Աշխատանքային օրենսգրքի նոր նախագիծը վտանգում է աշխատողների շահերը, կան նրանց շահագործման ռիսկեր:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է արտաժամյա, գիշերային և ծանր, վնասակար աշխատանքների համար հավելավճարների չափը ոչ թե օրենքով կարգավորել, այլ՝ կողմերի համաձայնությամբ:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի ներկայացուցիչ Տաթևիկ Խաչատրյանը գտնում է, որ վերահսկող մարմինը պետք է լինի լիովին անկախ ու պետք է պաշտպանվեն աշխատողների իրավունքները: Հիշեցնում է վերջին ընտրությունները, երբ «ՍԱՍ  գրուպ» ընկերությունում աշխատակիցներից կոպտորեն պահանջում էին ընտրողների քվեներ ապահովել:

ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական և կրթական կենտրոնի գլխավոր մասնագետ  Տիգրան Մելքոնյանն ասում է, որ հարցումներ են արել՝ պարզելու՝ որքանով են աշխատողները տեղյակ իրենց իրավունքներից:

Արհմիությունը կոչված է պաշտպանելու աշխատողների շահերը, սակայն Հայաստանում արհմիությունն ինքը պաշտպանված չէ՝ ասում է Արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:

Փոփոխությունների հեղինակները կարծում են, որ աշխատանքային շուկան պետք է ճկուն լինի՝ տնտեսական աշխուժությունն ապահովելու համար։

Այս մեթոդները՝  ըստ Մակարայանի,  զգոնություն կառաջացնեն ու  աշխատողները պետք է կարողանան  բանակցել, քանի որ գործատուները նույնպես ունեն  լավ կադրերի կարիք, իսկ լավ  կադրեր այսօր գտնելը բավականին ռեսուրս է պահանջում:

Back to top button