Քաղաքական

ՆԱՏՕ-ն բացառում է ԼՂ հակամարտության ռազմական լուծումը

Ղարաբաղյան հակամարտության կողմերին ՆԱՏՕ-ն կոչ է անում շարունակել բանակցային գործընթացը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգության տեղւք է տալիս: Պարզ է, որ այն ռազմական լուծում չի կարող ունենալ: Մենք շարունակում ենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին: Մենք կոչ ենք անում կողմերին շարունակել բանակցային գործընթացի միջոցով խաղաղ կարգավորում գտնելու ջանքերը և խուսափել նոր լարվածությունից»,- ադրբեջանական գործակալության հետ հարցազրույցում ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի մասնակցում հակամարտության կարգավորման գործին:

Back to top button