Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվել է Մագնուս Կարլսենին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում երեկ կայացել է «Altibox Norway Chess» գերհզոր մրցաշարի 3-րդ տուրը: Տուրի կենտրոնական պարտիայում միմյանց դեմ մրցել են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և գավաթակիր Լևոն Արոնյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Պարտիայում հաղթանակ է տոնել սպիտակ խաղաքարերով հանդես եկող Կարլսենը: Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվել են հաշտությամբ:

3-րդ տուրից հետո աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Կարլսենը նաև դեռևս մրցաշարում միակ մասնակիցն է, ով հաղթանակ է տոնել: 7 շախմատիստ առաջատարից հետ են 1-ական միավորով և կիսում են 2-8-րդ հորիզոնականները, իսկ Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան 1-ական միավորով եզրափակում են աղյուսակը: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: 4-րդ տուրը տեղի կունենա հունիսի 1-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button