Քաղաքական

Արմեն Աշոտյանն ընդգրկվել է Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում

«Վարչապետի որոշմամբ և իմ համաձայնությամբ ընդգրկվել եմ հայկական պատվիրակության կազմում, որը մեկնում է Թբիլիսի, մասնակցելու մայիսի 30-31 վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին Վրաստան», իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ինչպես բազմիցս նշել եմ, պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովուրդին, մեր միասնական ազգային և պետական շահերին։ Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»,- հայտնել է Աշոտյանը։

Back to top button