Հասարակություն

«Սասնա ծռեր-1» գործով այսօրվա դատական նիստը` առանց ամբաստանյալների


«Սասնա ծռեր-1» գործով այսօրվա դատական նիստը նույնպես ընթացավ առանց ամբաստանյալների։

Վերջիններս 10 ժամով հեռացվել են դատական նիստերի դահլիճից։

Նիստին ներկայացել էին միայն հանրային պաշտպանները, իսկ պայմանագրային կարգով ամբաստանյալների շահերը պաշտպանող փաստաբանները չէին եկել։

«Սասնա ծռեր-1» գործով այսօրվա դատական նիստը նույնպես ընթացավ առանց ամբաստանյալների։ Ոստիկանությունն այս անգամ էլ գրություն էր ուղարկել դատարան՝  տեղեկացնելով, որ  ամբաստանյալների ուղեկցումը հնարավոր չի եղել իրականացնել տեխնիկան խնդիրների պատճառով։

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը դատարանին առաջարկեց դատական նիստը հետաձգել, քանի որ  առանց ամբաստանյալների  անիմաստ է դա անել՝ հատկապես ապացուցողական փուլում:

Նիստը շարունակվեց, ուսումնասիրվեցին  քրեական գործի ապացույց սկավառակները, որոնցում պատկերված էին  ամբաստանյալների նկատմամբ կատարված քննչական գործողությունները:

Այնուհետև տեսանյութից միջոցով ուումնասիրվեց, թե ինչպես է, ի թիվս այլ հանցագործությունների, նաև ոստիկանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը Պավլիկ Մանուկյանի և մյուսների հետ գրավել ՊՊԾ գունդը 2016  թվականի հուլիսի 17-ին:

Back to top button