Վերլուծական

ԵԽ պատգամավորները դատապարտել են Սումգաիթում ու Բաքվում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ

Եվրախորհրդարանում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» խորագրով քննարկման ժամանակ  Եվրոպական Խորհրդարանի անդամները հանդես են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարությամբ և մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:

Խորհրդարանականներն ու փորձագետները ներկայացրել են  վկայություններ, թե Եվրախորհրդարանը ինչպիսի վերաբերմունք է դրսեւորել 1988 թվականի փետրվարից 1991 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ստեղծված ճգնաժամի նկատմամբ, քննարկել են Եվրամիության այժմյան քաղաքականությունը հիմնախնդրի վերաբերյալ, քննարկել են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների միջեւ փոխվստահության ստեղծմանն  ու խաղաղության խրախուսմանն ուղղված մի շարք խորհրդատվություններ:

Ըստ այդմ ԵԽ պատգամավոր Էլենի Թեոխարուսը Կիպրոսից նշել է.

«Եվրամիությունը երբեք չի եղել Ղարաբաղյան համկամարտության լուծման կենտրենում, սական և Հայաստանը, և Ադրբեջանը Եվրոպական հարևանության քաղաքականության մաս են կազմում: Այս երկրների գործողությունների ծրագրերում հակամարտության լուծումը կարևոր նպատակ է հանդիսանում, և Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովը կարող է օգնել կողմերի ավելի լավ հասկանալ միմյանց»:

Ըստ նրա ղարաբաղյան խնդիրը տարբերվում է գոյություն ունեցող մյուս հակամարտություններից.

«Արցախը անջատողական երկիր չէ: Այն ոչ մի նմանություն չունի Կատալոնիայի, Կոսովոյի ր Կիպրոսի օկուպացված մասի դեպքերի հետ»:

Շվեդիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր  Լարս Ադակտուսոնն անընդունելի է համարել ադրբեջանական գործելաոճն ու ընդգծել, որ Եվրախորհրդարանի անդամներ սատարում են բանակցային ճանապարհով խնդրի կարգավորմանը:

«Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղի ուսանողները Ադրբեջանի կողմից ճնշումների պատճառով զրկված են եվրոպական երկրներում սովորելու հնարավորությունից: Որպես Եվրախորհրդարանի անդամներ, մենք սատարում ենք բանակցություններին և քաղաքական երկխոսությանը, այդ իսկ պատճառով ես անձամբ հունվարին այցելեցի Ղարաբաղ»

ԵԽ պատգամավորներն ընդհանուր առմամբ դատապարտող հայտարարություններ են հնչեցրել 30 տարի առաջ Սումգաիթում ու Բաքվում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ, միևնույն ժամանակ կողմ են արտահայտվել խնդրի խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծմանը:

Back to top button