Հասարակություն

ԱԳ, պաշտպանության և մշակույթի փոխնախարարներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է նշանակել փոխնախարարներ նշանակելու վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է արտգործնախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ռուբեն Ռուբինյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է հրամանագրում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել Գաբրիել Բալայանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գաբրիել Բալայանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում։

Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ պաշտպանության փոխնախարար է նշանակվել նաև Մակար Ղամբարյանը:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Մակար Ղամբարյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ։

Վարչապետի որոշմամբ՝ Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի փոխնախարար:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Նազենի Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։

Back to top button