ԿարևորՄիջազգային

Կիևում ենթադրաբար սպանված լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է

Լրագրող Արկադի Բաբչենկոն ողջ է:  Գերմանիայից հաղորդում է  մեր գործընկեր Անահիտ Հովսեփյանը: Նրա խոսքով՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակը, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները:

Գերատեսչությունից հայտնել են, որ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախապես տեղեկացել է լրագրողի սպանության նախապատրաստման մասին և կանխել է այն:

Բաբչենկոն, անձամբ ելույթ ունենալով լրագրողների առաջ, հայտարարել է, որ իրեն 3 ամիս առաջ հայտնել էին իր սպանության «պատվերի» մասին և առաջարկել հատուկ նախապատրաստված բեմականացման մասնակցել, որին 2 ամիս նախապատրաստվել են:

Back to top button