Հասարակություն

Սեֆիլյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց


Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ  Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի վերաքննիչ բողոքների քննությունները, քանի որ ամբաստանյալները դատարան չէին բերվել։

Նրանք պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Վերաքննիչ դատարանում այս գործով բողոքները լսում են դատավորներ Մխիթար Պապոյանը և Մանուշակ Պետրոսյանը՝ Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանի կողմից Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով:

Ցուցադրել ավելի
Back to top button