Հասարակություն

Գյումրիի օդանավակայանում ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 29-ին, ժամը 21.10-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 1948 թ. ծնված Կարապետ Հ.-ն, որը 2005 թ ապրիլի 21-ից ոստիկանության Գյումրու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի մեղադրանքներով:

Ցուցադրել ավելի
Back to top button