Տնտեսական

Բյուջե 2017-ի հաշվետվություն. երբ նորերը ներկայացնում են նախորդների կատարածը


Ազգային ժողովը շարունակում է քննարկել նախորդ տարվա բյուջեի կատարողականը:

Քննարկումների առանձնահատկությունն այն է, որ բյուջեն կազել և իրականցրել է նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը, կատարման մասին հաշվետվությհունը ներկայացնհում է նոր ձևավորված կառավարությունը:

Պատգամավորներն այսօր լսել են գործադիդրի տնտեսական բլոկի ներկայացուցիչներին:

 

Պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այսօր խորհրդարանում   լրագրողների հետ զրույցում, ըստ էության,  հերքեց, ՊԵԿ-ի կողմից  «Երևան Սիթի»-ում  գորրծողություններ իրականացնելու տեղեկությունը  ու հաստատցեց, որ այդ գործողությունները Երևան Սիթիում իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

«Երևան Սիթիում այս պահին ՊԵԿ-ը հսկողական գործողություններ չի իրականացնում, իմ տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայություններն են տվյալ տնտեսավարողի մոտ»:

Այդ դեպքում ինչո՞ւ է իրավիճակը հասել այն կետին, որ խոշոր տնտեսվարողի հարկային պարտավարությունների կատարման հարցը գրավել է  ԱԱԾ-ի ուշադրությունը,   արդյոք իր գործառույթները  ՊԵԿ-ը լիարժեք չի իրականցրել: Ի դեպ, Ռաֆիկ Մաշադյանը  երկար տարիներ համակարգելի է ՊԵԿ-ի և  խոշոր հարկ վճարողների համագործացությունը:

«Ես համաձայն չեմ այն դիտարկմանը, որ ժամանակին մեր գործառույթները նորմալ չենք իրականացրել: Իմ կարծիքով՝ հարկային մարմնի գործառույթները ամենօրյա են՝ կապված ստվերի կրճատման հետ, ինչը և իրակնացվել է ՊԵԿ կողմից»:

ԱԱԾ-ն այս պահին  գործողություններ իրականացնում է այն տնտեսվարողների մոտ, որոնք «Երևան Սիթի»-ի տարածքում գործում  են որպես առանձին տնտեսավորղ սուբյեկտներ՝ մանրամասնում  է պետեկամուտների պաշտոնյան և բացատրում, թե րո կետերում կարող են խնդիրներ լինել:

«Ես միշտ խնդիրը պայմավորել եմ հարկման տարբեր ռեժիմների առկայությամբ, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գծով որոշակի ոլորտներին տրամադրված արտոնություններով: Մասնավորապես, խոսքը գյուղմթերքի մասին է սուպերմարկետներում, ոչ միայն Ալեքս հոլդինգի տնօրինած սուպերմարկերտներում: Նաև բոլոր մնացած ցանցային առևտրով զբաղվող տնտեսավորողների մոտ գնագոյացման մեխանիզմի ժամանակ նույն շահութաբերության կիրառման դեպքում վաճառքի գինը ստացվել է ավելի բարձր, քան շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողների մոտ: Ես մնում եմ այն կարծիքին, որ այդ հարկը վճարում է ոչ թե տնտեսվարող սուբյեկտը, այլ վերջնական սպառողը: Բայց գնագոյացման ժամանակ այդ գործոնը զգալի նշանակություն է ունեցել, և ստացվել են անհավասար գներ ԱԱՀ դաշտում գործող տնտեսվարողների և շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողների միջև»:

Ի դեպ, ԱԱԾ-ն այսօր հաստատել է, որ ծառայության աշխատակլիցները գործողություններ են իրականցնում Երևան Սիթիում: Իսկ դրանից ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, կոնկրետ անուններ չնշելով, հայտարարել էր, որ 350 քաղաքացիների անուններով Ա/Ձ-ներ են բացվել և նրանց անունով բիզնեսներ  են  իրականացրվել:

Մի քանի այլ տեղեկություններ էլ բյուեջի կատարողականի քնարկումներից: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն այսօր  հայտնեց, որ   նախարարությունում քննարկումներ են  սկսվել գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր վերանայման  հարցի շուրջ: Դրանք չեն բարձրանա, իսկ կիջնեն թե ոչ՝ պարզ կլինի քննարկումների ավարտին և արդյունքները կհայտարարվեն: Նախարարի կարծիքով՝  կարևոր է  ոչ թե հարցը, թե արդյոք կնվազեն սակագները, այլ այն, թե որքանով  համոզիչ կլինեն հիմնավորումները:

Ցուցադրել ավելի
Back to top button