Հասարակություն

Դավիթաշեն գյուղի բնակիչները փակել են փողոցը

«Հյուսիս-հարավ» մայրուղու «Տրանշ-2» նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը մի շարք խնդիրներ է առաջացրել բնակիչների համար:

Տարիներ շարունակ Դավիթաշեն գյուղի բնակիչները ուղիղ կապով մուտք են գործել Հալաբյան փողոց, իսկ հիմա այդ ճանապարհը փակվել է:

 

 

Օրեր առաջ Դավիթաշեն գյուղի բնակիչները կանգնեցրել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքները և պահանջում էին  լուծել իրենց առջև ծառացած  խնդիրները։ Իսկ խնդիրներ առաջացան, երբ սկսվեց «Հյուսիս-հարավ» մայրուղու «Տրանշ-2» նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցումը:

Բնակիչները պահանջում էին  մուտք և ելք ապահովել Դավիթաշեն 2-րդ փողոցից նոր կառուցվող մայրուղի, որպեսզի ստեղծված փակուղին վերացվի, Իոսիֆյան փողոցից ուղիղ կապը վերականգնել դեպի Հալաբյան փողոց:  Քաղաքապետարանի կողմից առաջարկվել է շրջադարձը մոտեցնել, իսկ Իոսիֆյան և Հալաբյան ուղիղ կապը հնարավոր չի լինի վերականգնել։ Քաղաքապետարանը պատճառաբանել է, որ այդքան ֆինանսական ծախսեր չեն նախատեսել:

Բնակիչներից կազմված հինգ հոգանոց խումբն այս պահին  հանդիպում է տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Կարեն Իսախանյանի հետ: Հանդիպմանը մասնակցում են նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները: Այս հանդիպման արդյունքներից կախված կլինեն  բնակիչների հետագա գործողությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button