Հասարակություն

Կանոնավոր չվերթներ դեպի Սուրգուտ և Օդեսա

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից երկու ավիաընկերություն ստացել է թույլտվություն Սուրգուտ-Երևան-Սուրգուտ և Օդեսա-Երևան-Օդեսա երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Ռուսական Utair ավիաընկերությունը Սուրգուտ-Երևան-Սուրգուտ երթուղով չվերթները կիրականացնի հունիսի 14-ից, շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի:

Օդեսա-Երևան-Օդեսա երթուղով չվերթների մեկնարկը կտրվի հուլիսի 07-ին: Թռիչքները կիրականացվեն ուկրաինական Ukraine International Airlines ավիաընկերության կողմից յուրաքանչյուր շաբաթ օր:

Ցուցադրել ավելի
Back to top button