ԿարևորՀասարակություն

«ԵՊՀ Ռեսթարտ»-ը շարունակում է բողոքի ակցիան. ռեկտորը` պատանդի կարգավիճակում

հրապարակված 13.30
լրացված 17.50

Այսօր տեղի է ունեցել «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիան՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով:

Նախաձեռնության անդամները հայտարարություն էին տարածել՝ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ անելով ժամը 11:00-ին, սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահանջներով` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, Հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցում:

Այնուհետեւ ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկել է ուսանողների հանդիպումը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի և բուհի պրոռեկտորների հետ: Հանդիպմանը մասնակցում են նաև որոշ դասախոսներ, ովքեր ևս դժգոհ են բուհի կառավարումից: Արամ Սիմոնյանը նշել է, որ պատրաստ են պատասխանել ուսանողներին մտահոգող հարցերին:

Ցուցադրել ավելի
Back to top button