Հասարակություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարճատև այցով մեկնել է Վրաստան

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով այսօր երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, տեղեկացնում է Գլխավոր դատախազության կայքը:

Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը ներկա կգտնվի Վրաստանի գլխավոր դատախազությունում երկրի խորհրդարանի, կառավարության, Դատախազների միջազգային ասոցիացիայի, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող՝  Վրաստանի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված ընդունելությանը, ինչպես նաև Քվեմո Քարթլի մարզային դատախազության և Ռուսթավի շրջանային դատախազության նոր շենքի հանդիսավոր բացման արարողությանը և այլ միջոցառումներին:

Նախատեսվում է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ կունենա Վրաստանի, ինչպես նաև հանդիսավոր միջոցառումներին մասնակցող այլ երկրների գլխավոր դատախազների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացմանը և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։

 

Back to top button