Հասարակություն

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Լոռիում բացեց Սմարթ կենտրոն

Հայաստանի մանուկներ հիմնադրամը երեկ Լոռու մարզում բացել է Սմարթ կենտրոնը, որտեղ սովորելու են  հարակից 45 գյուղի երեխաներն ու բնակիչները:  Կառույցի ճարտարապետը Բեյրութահայ Պոլ Գալուստյանն է: Եռաթև շինությունը իրականացման համար ներդրվել է  5 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի մանուկներ հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է 6 մարզի  44  համայնքներում: Լոռու Սմարթի բացմանը ներկա  էին կառավարության անդամներ և հյուրեր տարբեր երկրներից:

Մանե Խաչատրյանը Տավուշից Լոռի է հասել ներկայացնելու իրենց դպրոցում  Մանուկների հիմնադրամի  Սմարթ դասարանում  ստեղծած ռոբոտների հավաքածուն, որոնք կարող են  օգտագործվել սանիտարական մաքրման և գյուղատնտեսության բնագավառներում: Սմարթ կենտրոնը Հայաստանում իր տեսակով եզակի կառույց է, որտեղ կրթական ու զարգացման տարբեր ծրագրեր են իրականացվում: Շահառուները  3 տարեկան և ավելի բարձր  տարիքի մարդիկ են, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերել  նոր գիտելիքներ ու հմտություններ:


Հայաստանի Մանուկներ հիմնադրամի հիմնական նպատակը  գյուղաբնակների կյանքի որակի բարձրացումն է  և Սմարթում  սկզբնական շրջանում սովորելու են  Տարածքի հարակից  Դսեղ, Դեբետ, Չկալով, Ձորագյուղ և Եղեգնուտ  գյուղերի  բնակիչները, որոնց տեղափոխումն իրականացնելու է հիմնադրամը: Ավելի ուշ կներգրավվի մինչև 30 կմ հեռավորությամբ  ևս 13 գյուղ:

Անցնելով բաց ու լուսավոր սրահներով հանդիպեցի նաև Արմավիրի մարզի  դպրոցականներոին, որոնք բանավիճում էին   քաղաքական հարցերի շուրջ:

Սմարթի ճարտարապետը բեյրութահայ Պոլ Գալուստյանն է, ում նախագիծն իրականացվել է 22 ամսում: Նա ասում է, որ ճարտարապետությունը միշտ հակասության մեջ է բնության հետ, ինքը որոշակի բեկում է մտցրել,  կորաձև լուծումներ ստացած եռաթև կառույցը միաձուլվել է բնությանը:


Սմարթի գործառնական  տնօրեն Քրիստ Մարուքյանի դիտարկմամբ ենթակառուցվածքները չեն խաթարում և աղտոտում բնությունը:

Սմարթի բացմանը ներկա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կիսվեց տպավորություններով և  նշեց, որ նման մոտեցումը պետք է տարածվի բոլոր մարզերում:

«Ռադիոլուր»-ի դիտարկմանը պետական բյուջեի միջոցները կներեն նման կենտրոններ ստեղծելայլ մարզերում և  դպրոցներում, փոխվարչապետը պատասխանեց.


«Պետական բյուջեի այն միջոցները, որը   մենք այս պահին ենք դիտարկում,  դա այն չէ, ինչը պետք է ունենանք ապագայում: Առհասարակ,տնտեսությունը Հայաստանի հանրապետությունում հիմա շատ մեծ հնարավորություններ ունի, և ես կարծում եմ, որ մոտակա տարիների ընթացքում մենք ունենալու ենք լրջագույն տնտեսական աճ, որը մեզ թույլ է տալու նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել՝ փոքրից սկսելով և ընթացքում ծավալները մեծացնելով»:

Այս նպատակով պետք է լիարժեք ներգրավել նաև  սփյուռքի ներուժը:

Սմարթը Լոռիում պատահական չի կառուցվել, հաշվի է առնվել աղքատության մակարդակը, արտագնա աշխատանքի և արտագաղթի բարձր տոկոսը: Սմարթում ուսուցումն անվճար է:


Հայաստանի Մանուկներ հիմնադրամի  հիմնադիր  Կարո Արմենը  նշեց, որ նմանատիպ կառույցներ պետք է  ստեղծվեն նաև մյուս մարզերում. Սրանից հետո նախատեսել ենք Հայաստանում բացել այսպիսի  10 կենտրոն:

Լոռու մարզում  բնակչությանը տարբեր ծարգրերով աջակցում  «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Նախագահ Արմինե Հովհաննիսյանը պատրաստ է համագործակցել Սմարթի հետ:


Կրթության փորձագետ, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց ժանամակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր խոսք բերող Սմարթի վերաբերյալ՝ մեր կրթությունը օդ ու ջրի պես կարիք ունի այսպիսի կենտրոնների, որպեսզի, հատկապես գյուղերի երեխաները հաղորդակից լինեն ժամանակակից տեխնոլոգիաներին, տիրապետեն կարողություններին, հմտություններ ունենան:

Սմարթ կենտրոնի հայեցակարգը հիմնված է նորարաության, ստեղծագործության, լեզվի և հաղորդակցության, ձեռներեցության և տեղական տնտեսության զարգացման, ակտիվ քաղաքացիության ձևավորման  և անձի զարգացման վրա:

Back to top button