Հասարակություն

Անթիլիասում մեծ շուքով նշվում է Հայաստանի Հանրապետության 100-ամյակը

Մայիսի 28-ի ոգին ու պատգամը պետք է դարձնել հենքը ազգային գաղափարախոսության, ռազմավարոթյան ու մարատավարության՝ ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Անթիլիասում եւս մեծ շուքով է նշվում Հայաստանի Հանրապետության 100-ամյակը: Կիլիկիո կաթողիկոսությունը  զուգահեռ նշում է Արամ Ա- ի անվանակոչության օրը։

 

ՀՀ Առաջին հանրապետության տոնախմբությունները Բեյրութում սկսվել են ավելի վաղ։ Տոնախմբությունների մաս է կազմել նաեւ Անթիլասի Մայրավանքում Դպրեվանքի «Արմաշ» երգչախմբից համերգը:

Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում Արամ Ա Կաթողիկոսի հանդիսապետությամբ սուրբ ու անմահ պատարագ մատուցվեց՝ նվիրված Առաջին հանրապետության 100-ամյակին: Ծիսական կարգից հետո Նորին սրբությունը պատգամ հղեց հայ ժողովրդին՝ հիշեցնելով՝ «գերիներին ազատություն բերելու» Քրիստոսի առաքելությունը, շեշտելով, որ ազատությունը աստվածատուր պարգեւ է:

«Հայ եկեղեցին Ղեւոնդ Երեցներու եւ Խրիմյան Հայարիկներու օրինակով գործած է, նոյնիսկ իր արիւնը թափած «վասն ազատութեան ազգիս հայոց»։ Նոյն ոգիով հայ եկեղեցին մասնակից դարձաւ, հայ զինուորի կողքին, պայքարեցավ 1918-ին վասն ազատության ազգիս հայոց»:

Հայրենիքի եւ Արցախի անկախության պահպանումը համայն հայության սրբազան պարտքն է, որում իր մասնակցությունը պետք է ունենա ցանկացած սփյուռքահայ, բայց ոչ որպես պարտավորութուններ կատարող գաղութների մի ամբողջություն՝ բարեգործի կամ բիզնես վարողի դերակատարմամբ՝ ասաց նա:

«Սփյուռքը պետք է գործնապես մասնակից դառնա ՀՀ կառավարման բոլոր օղակներում՝ ստանձնելով պատասախանատու դեր: Այս կպահանջե՝ ՀՀ- Սփյուռք լուրջ եւ համապարփակ գործակցությունը»:

Վեհափառը շեշտեց, որ այսօր հայ ժողովուրդը դիմագրավում է լուրջ մարտահրավերներ, որոնց նկատմամբ անտարբերությունն անկարելի է, ու պետք է համախմբվել՝ Հայաստանով Հայաստանի շուրջ, Արցախով՝ Արցախի շուրջ, Սփյուռքով Սփռուքի շուրջ ունենալով համահայական հստակ օրակարգ եւ տեսլական՝ միասնական ոգով շարունակելու համահայկական պայքարը:

Ցուցադրել ավելի
Back to top button