Քաղաքական

Արտահերթ ընտրություններ. գործադիր իշխանությունը պատրաստվում է աշնանը, ՀՀԿ-ն՝ 2022-ին


Գործադիր իշխանության թեւից եկող ազդակների համաձայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետն առայժմ նշվում է աշունը, սակայն խորհրդարանական մեծամասնությունը՝ հանրապետականը, պատրաստվում է 2022-ի հերթական ընտրություններին: Երեկ արդեն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ «խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու՝ անկախ ՀՀԿ-ի կամքից»:

Այս ամենին զուգահեռ, գրեթե ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է աշխատի ԸՕ-ի փոփոխությունների վրա: «Ռադիոլուր»-ի հետ զրույցում աշխատանքային խմբի ղեկավար Դանիել Իոաննիսյանը չի բացառել, որ պատգամավորներն ամառային արձակուրդների կմեկնեն ԸՕ փոփոխություններն ընդունելուց հետո:

Ի դեպ՝ Աժ ժամանակացույցով՝ ամառային արձակուրդներից առաջ, խորհրդարանին մնացել է գումարել միայն մեկ լիագումար նիստ: Արտահերթ նիստերի հավանականության մասին դեռ որեւէ բան հայտնի չէ:

 

Back to top button