ԿարևորՀասարակություն

Վերստին զորանալու օր (լուսանկարներ)


Սարդարապատում այսօր տեղի են ունեցել Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց մասնակցել են Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները:

Օրվա առիթով Սարդարապատում ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտել է, որ 1918 թ․ մայիսի 28-ին, հայ ժողովրդի պատմության մեջ տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն, մեր իրականության մեջ առաջին անգամ հիմնադրվեց պետություն, որտեղ իշխանությունը պատկանում էր ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ պատկանում էր ժողովրդին, այդ պատճառով էլ այս երկիրը կոչվեց Հանրապետություն:

Հայ ժողովուրդը հաղթել է բոլոր այն դեպքերում, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է ինքն իրեն, իր բազկին, իր մտքին, իր անցյալին և ապագային՝ շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Back to top button