Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի կոչը արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։Facebook-ի ուղիղ եթերում Ն.Փաշինյանը նշել է որ մարտին լրացել է Աշոտի 18 տարեկանը, եւ նա սահմանված կարգով մեկնելու է ծառայության։

Աշոտ Փաշինյանը նշեց, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։

ՀՀ վարչապետը նաեւ կոչ արեց զինծառայությունից խուսափող իր հայրենակիցներին, ովքեր արտերկրում են, 20 օրվա ընթացքում վերադառնալ Հայաստան եւ սահմանված կարգով մեկնել զինծառայության։ Նույն կոչով նա դիմեց նաեւ «ոչ այնքան հիվանդ» եւ զինծառայությանը պիտանի երիտասարդներին։

Ցուցադրել ավելի
Back to top button